Բնության հետ ներդաշնակ․ Գյումրիում ծնված «TooP»-ը սովորեցնում է թուղթ վերամշակել

Լիլիթ և Լիանա Մակարյանները
Գյումրիում ստեղծված «TooP»-ը գնալով իր շիվերն է տարածում․ հայկական բնապահպանական զարգացնող խաղըոչ միայն ուսուցողական է, այլ նաև ժամանցային: Նպատակը մեկն է՝ էկոմշակույթի սերմանում։
Sputnik
Տարբերվող ձեռագործ բացիկներ, էջանշաններ, շնորհակալագրեր, հրավիրատոմսեր` այս բոլորը կարելի է ստեղծել սեփական ձեռքերով՝ տանը կամ դասարանում՝ թղթի վերամշակումից։
Գյումրեցի Լիլիթ Մակարյանի թղթի վերամշակումից ստացած էջանշաններն ու բացիկները հայրենի քաղաքում շատերին են հետաքրքրում, բայց ավելի շատերը բուն պրոցեսով էին հետաքրքրված` ինչն ինչպես է արվում։ Հենց դա էլ առիթ դարձավ, որ Մակարյան քույրերը` Լիլիթն ու Լիանան, մտածեն պրոցեսը խաղի միջոցով ներկայացնելու մասին։ «TooP» խորհրդանշական անվանումով խաղը կարճ ժամանակում շատերին սկսեց հետաքրքրել։
Լիլիթ Մակարյանը
Լիլիթ Մակարյանը պատմումէ, որ թղթի վերամշակման գաղափարից ծնված ընտանեկան բիզնեսը սկսվեց ծավալվել համավարակի ընթացքում։«Էքսպերիմնտալ տարբերակով, շատ տնավարի` առանց հատուկ գիտելիք ունենալու։ Իրականում ոչ մեկս էլ չէինք պատկերացնում, որ երեխաներին զբաղեցնելու անմեղ տարբերակը կարող է վերածվել բիզնես գաղափարի»- Sputnik Արմենիային պատմում է Լիլիթը։
«TooP»-ում ամեն ինչն է մտածված՝ փաթեթավորումից մինչև էկո-պայուսակ, լոգոտիպ ու անվանում. ամեն ինչ վկայում է բնության հանդեպ հոգատար վերաբերմունք ունենալու մասին։Խաղի փոքրիկ հերոսուհին հայուհի է՝ Թուփիկը, թեև լոգոտիպը նաևկարող է տրանսֆորմացվել՝ tree և paper (ծառ ու թուղթ) բառերիև թթվածնի նշանի։
Մինչ պրոդուկտի վերածվելը, խաղը շուրջ մեկ տարի փորձարկում էանցել։ Այսպիսով, տեխնոլոգիան ավելի հասանելի դարձնելով՝ ստացվել է խաղ։
«Պրոցեսը դարձրեցինք մինիմալիստական, որ, եթե 5-6 տարեկան երեխան ուզի, կարողանա ինքնուրույն նոր թուղթ ստանալ։ Յուրաքանչյուրն իր տանը իր թղթի թափոնը կարող է վերամշակել։ Թեև գործողությունները պարզ ու հասարակ են, բայց երեխաների համար հրաշքի են նման»։
«TooP»–ի ստեղծած թղթե իրերը
«TooP»-ը, ժամանցային խաղ լինելուց բացի, կրթամշակութային է՝ մեկ անգամ թուղթը վերամշակողը էկոլոգիապես ավելի պատասխանատու է դառնում։
Ի դեպ, խաղը ոչ միայն դպրոցականների համար է հետաքրքիր, այլ նաև մեծահասակների. շատերին է գերում թուղթը վերամշակելու և ստացածից սեփական ձեռքերով բացիկ կամ հրավիրատոմս պատրաստելու գործընթացը։ Օրինակ՝ 2 հատ 12-թերթանի տետրից կարել է ստանալ մոտ 15 վերամշակված թերթիկ՝ ասենք ծննդյան բացիկի կամ հրավիրատոմսի համար, ինչը կարելի է դպրոցների միջոցառումներին օգտագործել։
Գյումրիում երեխաներին սովորեցնում են թղթից իրեր պատրաստել
«Այս խաղով կարող են դպրոցներում «Տեխնոլոգիա» առարկայի ժամերն ավելի արդյունավետ դարձնել, երեխաներինէլ սովորեցնել ռեսուրսների արդյունավետ օգտագործում»,-նշում է Լիլիթը։
Այս պահին, թեև խաղը լիովին շուկա դեռ մուտք չի գործել՝ կլինի առաջիկայում, բայց գործընկեր կառույցներին որոշակի փոքր վաճառքներ իրականացվում են։ Վաճառքը դեռ առցանց տարբերակով է։ Գյումրիում ծնված«TooP»-ը ներկայացուցչություն կունենա ոչ միայն Գյումրիում, այլ նաև երևանյան գրախանութներում։
1 / 5

«TooP»–ի ստեղծած իրերը

2 / 5

Դասընթացներ

3 / 5

«TooP»–ի ստեղծած հրավիրատոմսը

4 / 5

Վերամշակման համար կտրտած թուղթ

5 / 5

«TooP»–ի հերոսուհին

Մինչ խաղը օրեցօրիր ճանաչման տարածքները մեծացնում է, Լիլիթի երազանքը Շիրակի մարզում թղթի վերամշակման գործարան հիմնելն է։ Թեև այս պահին այն կյանքի կոչելու համար պահանջվող գումարը չկա, բայց նպատակը, ցանկությունը, ձգտումն ու աշխատասիրությունը մեծ է։