Արցախի ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ չեն կատարել Մարտունու շրջանում

Արխիվային լուսանկար
Ադրբեջանի ՊՆ–ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 10-ին` ժամը 09:45-ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նմանատիպ տեղեկություն Ադրբեջանի ՊՆ-ն տարածել էր նաև սեպտեմբերի 9-ին, որը նույնպես հերքվել էր Արցախի ՊԲ-ի կողմից ու նշվել՝ Ադրբեջանի ՊՆ–ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար։