Ռուսաստանցիները Հայաստան են գալիս նաև շոփինգի համար. ուղեբեռով տոմսերի գնումներն աճել են

Օդանավակայան
Հայաստանում գործում են համաշխարհային ապրանքանիշների խանութներ, որոնք հեռացել են Ռուսաստանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանցիների կողմից պահանջարկ վայելող շոփինգի երկրների՝ Հայաստանի, Թուրքիաի, Բելառուսի և Վրաստանի ուղղությամբ ուղեբեռով ավիատոմսերի ամրագրումների չափաբաժինն ամառվա ընթացքում աճել է միջինը 64%-ով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ավիասեյլս» տոմսերի գնման ծառայության հետազոտությունը։
«Թուրքիան, Բելառուսը, Հայաստանը և Վրաստանը ամենամատչելի ուղղություններն են, որտեղ մեկնելու համար վիզա պետք չէ։ Իսկ այդ երկրներում կարելի է գտնել համաշխարհային ապրանքանիշների խանութներ, որոնք հեռացել են Ռուսաստանից։ Դեպի այդ երկրներ ուղեբեռով ավիատոմսերի ամրագրումների չափաբաժինն այս ամառ աճել է միջինը 64%-ով», - նշված է հետազոտության մեջ։
Նշվում է, որ Մոսկվայից Հայաստանի մայրաքաղաք կարելի է հասնել և վերադառնալ 18,5 հազար ռուբլով (գնի մեջ ներառված է ուղեբեռը): Մոսկվայից Թբիլիսի ուղեբեռով և առանց կանգառների վերադարձի տոմսը 39,8 հազար ռուբլի է:
«Ավիասեյլսում» նշել են, որ ուղեբեռի փոխադրման արժեքը կարող է 30 տոկոսով էժան լինել, եթե այն ներառվի ավիատոմսում անմիջապես ամրագրման ժամանակ, ոչ թե գնվի ավելի ուշ:
Այլ կերպ հնչող Երևանը. ի՞նչ մշակույթ են բերել ռելոկանտ փողոցային երաժիշտները