ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ–ի կողմից հետախուզման մեջ գտնվող քաղաքացի է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ ոստիկանության` ՌԴ քաղաքացի 34-ամյա տղամարդը սեպտեմբերի 8–ին` ժամը 22-ին, ձերբակալվել է Տիվատ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո։
«ՌԴ քաղաքացին Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից օգոստոսի 9–ից հետախուզվում է վարկային խարդախության մեղադրանքով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը: