Փաշինյանը վստահ է` Տաջիկստանի հետ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի կհասնեն

Էմոմալի Ռահմոնն ու Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Տաջիկստանի հետ երկկողմ հարաբերությունների մակարդակը բարձրանալու է։ Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, նա այդ մասին գրել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին` Անկախության օրվա առթիվ հղած ուղերձում։
«Պետական անկախության հռչակումից հետո ընկած ժամանակահատվածում Տաջիկստանը հասել է զգալի հաջողությունների և ապահովել իր արժանի տեղը միջազգային ասպարեզում։ Վստահ եմ, որ Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները միշտ հուսալի ուղեցույց կծառայեն երկկողմ միջպետական հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնելու համար,– նշել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը Էմոմալի Ռահմոնին քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն։
Մակրոնը Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածության հարցը