ՀՀ ՊՆ–ի անունից տարածվող տեղեկությունը կեղծ է. հայտարարություն

ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է հետևել պաշտոնական աղբյուրներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության անունից կեղծ տեղեկություն է տարածվում, թե հայ–ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչությունը։
ՀՀ ՊՆ–ի անունից տարածվող կեղ տեղեկությունը
«Մեծաթիվ հետևորդներ ունեցող օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիքներ, ՀՀ պաշտպանության նախարարությանը հղում անելով, կեղծ տեղեկություններ են շրջանառում և դրանք ներկայացնում իբրև ՀՀ ՊՆ հաղորդագրություն»,– ասված է ՊՆ–ի հայտարարությունում:
Գերատեսչությունը ԶԼՄ գործընկերներին (այդ թվում՝ օտարերկրյա լրատվամիջոցներին) ևս մեկ անգամ հորդորում է հետևել պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին և սոցիալական ցանցերում գերատեսչության պաշտոնական էջերին:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում
Նույն օրը ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները: