Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչը հրաժարական է տվել

Ռաֆայել Նազարյան. Արխիվային լուսանկար
Ռաֆայել Նազարյանը նշել է, որ հրաժարականի պատճառն այսօրվա խաղի արդյունքն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտնել է հետխաղային ասուլիսում։
Հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը այսօր Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում, սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց Ալբանիայի իր հասակակիցներին։
Խաղի ավարտից հետո մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի մամուլիս ասուլիսը շատ կարճ է տևել։ Մարզիչը պարզապես նշել է, որ հրաժարական է տալիս իր զբաղեցրած պաշտոնից, և պատճառը հավաքականի արդյունքն է։
Նազարյանը Մ21 տարեկանների Հայաստանի հավաքականը մարզում էր սկսած 2020 թվականի հոկտեմբերից։