ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Մարոկկոյում երկրաշարժի հետևանքով 296 մարդ է մահացել, 153-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է Al-Arabiya-ն՝ հղում անելով իշխանությունների պաշտոնական հայտարարությանը:
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 6,9 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 02։11–ին։ Էպիկենտրոնը գտնվել է 839 հազար բնակչություն ունեցող Մարաքեշից 77 կմ հարավ-արևմուտք։
Ըստ լրատվամիջոցների` ավերածություններ են գրանցվել Մարաքեշի պատմական կենտրոնում, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգություն է ճանաչվել։