ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Դետեկտիվ ժանրի ամենահայտնի հեղինակներից մեկի` Ագաթա Քրիստիի քանդակը կանգնեցվել է նրա հայրենի քաղաքում՝ Ուոլինգֆորդում (Անգլիա)։ Տեղեկությունը հայտնում է ITV հեռուստաալիքը:
Բրոնզե քանդակը պատրաստվել է իրական չափերով։ Գրողը`գիրքը ձեռքին, նստած է նստարանին և նայում է այգուն:
Այդ այգու դիմաց գտնվող թանգարանում Քրիստիի կյանքին նվիրված մշտական ցուցադրություն է բացվել։
Բացման արարողությանը ներկա են եղել հարյուրավոր մարդիկ, այդ թվում` գրողի թոռը՝ Մեթյու Փրիթչարդը, ինչպես նաև մի քանի դերասաններ` Քրիստիի դետեկտիվ վեպերի հերոսների հագուստներով։ Նրանցից մեկը հատուկ այդ նպատակով Ուոլինգֆորդ է մեկնել Գերմանիայից: