ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանը կրկին իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն է տարածել։ Այս հայտարարությունն արել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 9-ին` ժամը 03։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՊՆ-ի հաղորդագրությունում:
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին ինտենսիվ կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել էր նաև ականանետներ և անօդաչու սարքեր: Ադրբեջանական սադրանքի հետևանքով 3 զինծառայող զոհվել էր, 2-ը՝ վիրավորվել: