ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանում շատ լուրջ մակարդակով մշակվում է նպատակային հեռարձակման ձևաչափի գաղափարը, որը թույլ կտա Հայաստանի բնակիչներին ռուսական հեռուստատեսությամբ իրենց երկրին ու մարդկանց անհանգստացնող խնդիրներին վերաբերող բովանդակություն դիտել: Տեղեկությունը հայտնել է Sputnik Արմենիա լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Պիսարենկոն՝ ելույթ ունենալով ռուս-հայկական մեդիաֆորումում։
Նրա խոսքով՝ Հայաստանում հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ է հետևում ռուսական լրատվամիջոցներին: Մասնավորապես, նրանց հետաքրքրում են Հայաստանի հետ կապված հաղորդումները։
Պիսարենկոն նշել է, որ այդ ձևաչափը նաև ենթադրում է, որ հանրաճանաչ մեդիա գործիչները, որոնք ռուսական ալիքներում ավելի շատ խոսում են ներքին լսարանի համար, կկիսվեն իրենց կարծիքներով, թե ինչպես են տեսնում, բացատրում հայկական թեմայով ծագող խնդիրները:
«Շատ հավանական է, որ ուշադրության պակասը, որը Հայաստանում զգում է հանդիսատեսը և ընթերցողը, կլրացվի հենց այս բանաձևով», - ասաց Պիսարենկոն:
Նա չբացառեց, որ Հայաստանը, հնարավոր է, պիլոտային նախագիծ դառնա։ Այս փուլում կա լուծում, մնում է դրա գործնական իրականացումը, որը կախված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում զարգացումներից։