Տիգրան Հակոբյանն ու Բելլա Չերկեսովան քննարկել են ռուսական ալիքների հեռարձակման հարցը

Տիգրան Հակոբյանն ու Բելլա Չերկեսովան քննարկել են ռուսական ալիքների հեռարձակման հարցը
Կողմերն անդրադարձել են նաև հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա տեսալսողական ծրագրերի նշանակությանը վերաբերող հարցերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ՀՀ և ՌԴ զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության հեռանկարները քննարկել է Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարի տեղակալ Բելլա Չերկեսովայի գլխավորած պատվիրակության հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՀ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կետերի կատարման ընթացքին, երկու երկրների գերատեսչությունների միջև ձևավորված համագործակցությանը, համատեղ ծրագրերի մշակման, դասընթացների կազմակերպման, փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել է նաև հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա տեսալսողական ծրագրերի նշանակությանը վերաբերող հարցեր:
ՀՌՀ–ն դեմ է հեռուստաընկերությունների պարբերական եթերազրկումներին. Տիգրան Հակոբյան