Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում

Ընդհանուր առմամբ` «ներաձուրիները» տարեկան ստանում են 117,8 միլիոն եվրո՝ առանց հարկերի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում։ Տեղեկությունը հրապարակել է իտալական Calcio e Finanza պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողն է։ Նա մեկ մրցաշրջանում վաստակում է մոտ 6,5 միլիոն եվրո: Հարձակվողներ Լաուտարո Մարտինեսը և Մարկուս Թյուրամը տարեկան ստանում են 6 միլիոն եվրո:
Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները
Եվ այսպես, միլանյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը հետևյալն է.
1. Հաքան Չալհանօղլու – 6,5 միլիոն եվրո (մաքուր),
2-3. Լաուտարո Մարտինես և Մարկուս Թյուրամ – 6 միլիոն եվրո,
4. Ալեսանդրո Բաստոնի – 5,5 միլիոն եվրո;
5. Բենջամին Պավարդժ – 5 միլիոն եվրո,
6. Նիկոլո Բարելլա – 4,5 միլիոն եվրո,
7-8. Ստեֆան դե Վրայ և Հենրիխ Մխիթարյան – 3,8 միլիոն եվրո,
9-10. Մարկո Արնաուտովիչ և Դավիդե Ֆրատտեսի – 3 մլն։
Հիշեցնենք՝ հայ ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով «Ինտերին» է միացել 2022-ի ամռանը՝ մեկ տարով։
Այս մրցաշրջանում նա «ներաձուրիներ» կազմում դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ու նվաճել է Իտալիայի Սուպերգավաթը։
Հենրիխ Մխիթարյանը դարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ