Հարավային Կովկասի երկրներն այս փուլում բավական դժվարին վիճակում են. փորձագետ

Էդուարդ Սոլովյով
Փորձագետը մատնանշեց տարածաշրջանում Թուրքիայի աճող դերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական վերակառուցման փուլ է անցնում՝ աստիճանաբար ներքաշվելով Մեծ Մերձավոր Արևելքի լարվածության մեջ` փաստացի հեռանալով Եվրոպայից։ Նման կարծիք հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էդուարդ Սոլովյովը` ելույթ ունենալով Երևանում անցկացվող հայ–ռուսական մեդիաֆորումում։
«Փաստացի Հարավային Կովկասն «առևանգում» են Եվրոպայից և «տեղափոխում» Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջան»,- ասաց Սոլովյովը։
ԱՄՆ-ի հետ ՀՀ-ի զորավարժությունները «անցողիկ» կլինեին 10 տարի առաջ, բայց ոչ հիմա․ Սոլովյով
Փորձագետը մատնանշեց տարածաշրջանում Թուրքիայի աճող դերը՝ իր ինքնուրույն օրակարգով։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում նկատելի է նաև Իրանի դերը, որը նախկինում պատժամիջոցների պատճառով դուրս էր մնում գլոբալ գործընթացներից:
Սոլովյովը նշեց` նախկինում կարծիք կար, որ փոքր երկրները պետք է կարողանան պահպանել մանևրելու ազատությունը, երկարաժամկետ քաղաքականություն կառուցեն և լրացուցիչ հնարավորություններ փնտրեն տարբեր այլընտրանքային ուժային կենտրոնների հետ փոխգործակցության համար։
Սակայն Հարավային Կովկասի երկրներն այս փուլում գտնվում են բավական բարդ իրավիճակում՝ միջազգային հարաբերությունների աճող կոնֆլիկտային ներուժի և տարածաշրջանում ուժի կիրառման շարունակական սպառնալիքի պատճառով։
Այս առումով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անվտանգության համակարգի դիվերսիֆիկացման մասին վերջին շրջանում հնչեցրած հայտարարությունները բավական վիճելի են։
«Միևնույնն է` կոնֆլիկտայնության պայմաններում պետք է ռազմավարական ընտրություն կատարել, իսկ էական տատանումների դեպքում դա անելն ավելի բարդ պայմաններում կլինի»,- եզրափակեց նա։
Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, Սոլովյովը նշեց, որ մենք թևակոխում ենք մի այնպիսի փուլ, որտեղ մրցակցությունն աճում է, իսկ համագործակցությունն ավելի ու ավելի ընտրովի է դառնում։ Այս կոշտ մրցակցային միջավայրի ֆոնին մեծանում է տարածաշրջանային գերտերությունների դերը։
ԱՄՆ–ին ձեռնտու է թույլ Հայաստանը, այդ դեպքում ավելի հեշտ է կառավարել. քաղաքագետ