Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությանը։
Արարողությանը մասնակցել ու նրա հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու մարզական աշխարհի ներկայացուցիչներ։
Նշենք, որ սեպտեմբերի 5–ին, կյանքի 94-րդ տարում մահացել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը։
Ալբերտ Ազարյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-13:00-ը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 13:00-13:30-ը՝ Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում։
«Oղակների արքայի» աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում։