ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Մաշտոցի պողոտայում 24-ամյա օտարերկրացի կնոջ ուսապարկից մի տղամարդ 1000 դոլար է հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օգոստոսի 28-ին` ժամը 18։16-ին, կինն ահազանգել է ոստիկանություն ու հայտնել, որ անհայտ անձը բացահայտ կերպով հափշտակել է իր գումարն ու փախուստի դիմել։
«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ: Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հետագա միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 7-ին` գիշերվա ժամը 03։00-ին, տղամարդը հայտնաբերվել է մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում, կողոպուտ կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է կենտրոնական բաժին»,– ասված է հաղորդագրությունում։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: