Աշիկ Անդրեյանը դարձել է ձյուդոյի երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Աշիկ Անդրեյան
Նիդեռլանդների Հաագա քաղաքում Անդրեյանը միանգամից չորս հաղթանակ է տարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Գյումրու մանկապատանեկան մարզադպրոցի սան Աշիկ Անդրեյանը դարձել է ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։
Սեպտեմբերի 7-ին Նիդեռլանդների Հաագա քաղաքում մեկնարկել է երիտասարդների Եվրոպայի առաջնության մրցաշարը։
Աշիկ Անդրեյանը դարձել է ձյուդոյի երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
«Մրցումների հենց առաջին օրը 60 կգ քաշային կարգում հանդես եկող, Գյումրու «Մարզական հասարական կազմակերպություն» (ՄՀԿ) համալիր մանկապատանեկան մարզադպրոցի սան Աշիկ Անդրեյանը, տանելով չորս հաղթանակ, գրավեց 3-րդ մրցանակային տեղը և նվաճեց բրոնզե մեդալ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 8-ին կմրցեն 73 կգ և 81 կգ քաշային կարգի մարզիկները։
Աշիկ Անդրեյանը դարձել է ձյուդոյի երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր