Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ–ն տարածել է, իբր Ասկերանում ամրաշինական աշխատանքներ են կատարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի Ասկերանի շրջանի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00 -ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասվում է ՊԲ–ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ՊՆ–ն նմանատիպ կեղծ հաղորդագրություն էր տարածել նաև այսօր ավելի վաղ, ինչպես նաև սեպտեմբերի 7–ին` 3 անգամ։