ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի ՊՆ–ն հերթական կեղծ հաղորդագրությունն է տարածել։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ–ն։
«Ադրբեջանի ՊՆ–ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8֊ին , ժամը 00:25֊ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ է կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասվում է Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ֊ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը նմանատիպ 3 ապատեղեկատվություն էր տարածել նաև սեպտեմբերի 7–ին Մարտունու և Ասկերանի շրջանների մասով։