ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Բրյանսկում արդյունաբերական օբյեկտը հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից, հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Արդյունքում հրդեհվել է վարչական շենքը, տուժածներ չկան»,- գրել է մարզպետը Telegram-ի իր ալիքում։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ հաշվարկները, օպերատիվ և արտակարգ ծառայությունները: