ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Արցախի ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 7- ին` ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ: