Քյարամյանը վրացի գործընկերոջ հետ հանդիպմանը կարևորել է փոխգործակցության ավանդույթները

Արգիշտի Քյարամյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրիի հետ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և Վրաստանի ներքին գործերի նախարարը մտքեր են փոխանակել հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի միջև իրավապահ ոլորտում ձևավորված փոխգործակցության կայուն ավանդույթները, երկու երկրների իրավապահ մարմինների միջև առկա փոխադարձ վստահությունը կարևոր նախադրյալներ են միմյանց բարձրացրած խնդիրների լուծման, քննչական հարցումների կատարման, հանցագործություններին արագ հակազդման համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Վրաստանի ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրիի հետ հանդիպման ժամանակ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Արգիշտի Քյարամյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրիի հետ
Արգիշտի Քյարամյանը և Վախթանգ Գոմելաուրին մտքեր են փոխանակել հարաբերությունների զարգացման հեռանկարների, համագործակցության ընդլայնման հնարավորությունների, փորձի փոխանակման մշտապես գործող կառուցակարգերի գործարկման կարևորության մասին։
1 / 3

Արգիշտի Քյարամյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրիի հետ

2 / 3

Արգիշտի Քյարամյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրիի հետ

3 / 3

Արգիշտի Քյարամյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրիի հետ