Քյարամյանն ու Շոթաձեն խոսել են Հայաստանի ու Վրաստանի իրավապահ մարմինների աշխատանքի մասին

Քրեական վարույթների շրջանակում իրավական փոխօգնությանն առնչվող հարցեր են բարձրացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի–Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Թբիլիսիում
Վրաստան աշխատանքային այցի շրջանակներում Քյարամյանը գործընկերոջ հետ քննարկել է հանցավորության դեմ պայքարում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության հարցը։ Անդրադարձ է արվել քրեական վարույթների շրջանակներում իրավական փոխօգնությանն առնչվող հարցերին։
«Արգիշտի Քյարամյանն ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեն ձգտում է հնարավորինս զարգացնել Վրաստանի իրավապահ մարմինների հետ փոխգործակցությունը՝ ելնելով քրեական վարույթների շրջանակներում նախաքննության արդյունավետության բարձրացման, փորձի փոխանակման և անդրազգային հանցագործություններին դիմակայելու ընդհանուր կարիքներից»,– նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվել է, որ կողմերը պատրաստակամ են նպաստելու երկու երկրների իրավապահ մարմինների միջև փորձի և տեղեկատվության փոխանակման նոր հնարավորությունների իրացմանը։
Թմրամիջոցների մաքսանենգության դեմ համատեղ ջանքեր. Քյարամյանն ընդունել է Իրանի դեսպանին