ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասին է ներկայացրել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Կիպրոսի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր, ինչպես նաև բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքը:
Նախարարները երկուստեք գոհունակություն են հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից և ընդգծել այն էլ ավելի ընդլայնելու պատրաստակամությունը: