ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Պանամայի քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են գտնվել ՀՀ–ում։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
«Փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ Պանամայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ 2023 թ. սեպտեմբերի 8-ից»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:
ՀՀ արտաքին գործերի նախարարն այս որոշման մասին պարտավորվում է ծանուցել Պանամայի Հանրապետության իշխանություններին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսվա ընթացքում: