ՀՀ–ում ՌԴ դեսպանատունն անդրադարձել է Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի ձերբակալությանը

ՀՀ–ում ՌԴ դեսպանատունն
Դեսպանատունը մտահոգված է ձերբակալվածների ճակատագրով և քայլեր է ձեռնարկելու կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն անդրադարձել է ՌԴ քաղաքացի, բլոգեր և ակտիվիստ Միկա Բադալյանի և Sputnik Արմենիա լրատվական գործակալության սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալությանը։
Հայտնել էինք, որ ռազմամթերքի ապօրինի շրջանառության կասկածանքով Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։
Ինչպես հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը, դիվանագետները կապի մեջ են լրատվական գործակալության խմբագիրների հետ և ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը։
«Մենք մտահոգված ենք ձերբակալվածների ճակատագրով և քայլեր ենք ձեռնարկելու կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանն ու Sputnik Արմենիա գործակալության սյունակագիր Աշոտ Գևորգյանը նախօրեին ձերբակալվել են Գորիսում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել, որ սա ևս մեկ սադրանք է՝ կապված Երևանում ռուս-հայկական մեդիահամաժողովի անցկացման հետ: