ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները երեկ ուշ երեկոյան կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ երեկ երեկոյան էլ Ադրբեջանին ՊՆ–ն ապատեղեկատվություն էր տարածել Արցախի մասով։ Ավելի ուշ ՊԲ–ն հերքեց` ասելով, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները կրակ չեն բացել օկուպացված Քաշաթաղի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։