ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է հայ–ռուսաստանյան մեդիաֆորումի մասնակիցներին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է հայ–ռուսաստանյան մեդիաֆորումի մասնակիցներին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ՀՀ ԱԳ նախարարությունում հանդիպում է ունեցել Երևանում անցկացվող հայ–ռուսական մեդիաֆորումի մասնակիցների հետ, հայտնում են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգին, առկա միտումներին, ինչպես նաև առանձնանշել արտաքին քաղաքական բնագավառում համագործակցության համապատասխան տեղեկատվական ուղեկցման կարևորությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է հայ–ռուսաստանյան մեդիաֆորումի մասնակիցներին
Մնացական Սաֆարյանը նաև ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ագրեսիայի և ուժի կիրառման քաղաքականության դրսևորումները, որոնք կարող են խաթարել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը միտված հայկական կողմի և միջազգային գործընկերների ջանքերը՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած ահագնացող հումանիտար ճգնաժամի անհապաղ վերացման հրամայականը: