Ֆեյք լուր է. Ֆրանսիայի դեսպանը` ՀՀ սահմանամերձ շրջաններ չայցելելու զգուշացման վերաբերյալ

ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանությունը չի զգուշացրել իր քաղաքացիներին, որպեսզի չայցելեն Սյունիք և Վարդենիս:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին հերքել է համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվող այն տեղեկատվությունը, որ Ֆրանսիայի դեսպանությունը զգուշացնում է իր քաղաքացիներին չայցելել ՀՀ սահմանամերձ մարզեր՝ մասնավորապես Սյունիք և Վարդենիս:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին հերքել է համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվող տեղեկատվությունը
«Ֆեյք լուր, մեր ճամփորդական խորհրդատուն Հայաստանի համար չի թարմացվել 2023 թվականի հուլիսի 18-ից»,- գրել է դեսպանը X (նախկինում «Թվիթեր») սոցիալական ցանցի իր էջում։