ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 6-8-ը, ժամը 09։00-ից 18։00-ն Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես փակ է լինելու։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Թունելը փակ է հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, որի պատճառով էլ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:
Նշում են, որ գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը։
Փրկարար ծառայությունը նաև տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։