ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի–Sputnik. Սեպտեմբերի 7- ին, ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հայկական կողմից կորուստեր չկան:
Խախտման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Այս հողորդագրությունից կարճ ժամանակ անց, ՊԲ-ն հայտնեց, որ Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել։
Նրանք հայտարարել են, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին, ժամը 10:05 -ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, և որոնք իբր խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում։
Առավոտյան հայտնել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ժամը 01:35-ի սահմաններում հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Իսկ դրանից կարճ ժամանակ առաջ ՀՀ ՊՆ–ն հերքերլ էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: