ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Մերձավոր Արևելքում, Ասիայում և Եվրոպայում կորոնավիրուսի պատճառով մահացությունների և հոսպիտալացումների աճող թիվը ցույց է տալիս, որ վիրուսը ոչ մի տեղ չի կորչում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Մահվան դեպքերն աճում են Մերձավոր Արևելքի և Ասիայի որոշ մասերում, Եվրոպայում աճում է վերակենդանացման բաժանմունքներում հայտնված հիվանդների թիվը, իսկ որոշ շրջաններում աճում են հոսպիտալացումները… Հոսպիտալացումների և մահերի աճը ցույց է տալիս, որ COVID-19-ը դեռ մնալու է, և մենք շարունակելու ենք զգալ դրա դեմ պայքարելու գործիքների կարիքը», - ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը:
ԱՀԿ ղեկավարը նշել է, որ աշխարհի երկրների 25%-ից պակասն է տվյալներ տրամադրում կորոնավիրուսից մահվան և հոսպիտալացումների մասին։