ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա` Ստրասբուրգ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
Նախարարը Ստրասբուրգում է լինելու սեպտեմբերի 27-29-ը, մասնակցելու է Եվրոպայի խորհրդի կրթության նախարարների մշտական համաժողովի 26-րդ նստաշրջանի աշխատանքներին։
Վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի։