Լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն այցելել է «Նոա» ֆուտբոլային ակումբ

Ճանաչված ֆուտբոլիստը հանդիպել է հայկական ֆուտբոլային ակումբի երիտասարդ սաների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն, որն այս օրերին Երևանում է, այցելել է «Նոա» ֆուտբոլային ակումբ և ակադեմիա։ Տեղեկությունը հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ֆիգուն զրուցել է ակումբի խաղացողների ու մարզչական շտաբի ներկայացուցիչների հետ` ներկայացնելով իր փորձը։
Լուիշ Ֆիգուն այցելել է «Նոա» ֆուտբոլային ակումբ
Պորտուգալացի ֆուտբոլիստը հանդիպել է նաև «Նոա» ակադեմիայի սաների հետ, և նրանք ծանոթացել են իրենց ֆուտբոլային կուռքի հետ։
Լուիշ Ֆիգուն այցելել է «Նոա» ֆուտբոլային ակումբ
Լուիշ Ֆիգուն իր սերնդի ամենափայլուն խաղացողներից մեկն է։ Նա որպես կիսապաշտպան խաղացել է «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ»,«Ինտեր Միլան» ակումբներում։ Ունի Լա Լիգայի չորս տիտղոս, Սերիա A-ի չորս տիտղոս, մեկ ՈւԵՖԱ գավաթակիրների գավաթ և ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի տիտղոս, ինչպես նաև «Ոսկե գնդակ»։
Հինգ ֆուտբոլիստ, որոնք դեռ 19 տարեկանում «գնդակ նետեցին» աշխարհին