ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել Արցախում տիրող վիճակի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակը` հերքելով ադրբեջանական կողմի սուտ լուրը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6֊ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Բերձորի ուղղությամբ, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասվում է Արցախի ՊԲ–ի հաղորդագրության մեջ։