Ավելի քան 70 տոննա վտանգավոր թռչնամիսն արգելվել է ՀՀ ներմուծել. ՍԱՏՄ

Թռչնամիսը պարունակել է ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 1-ից 6-ը ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության սահմանային վերահսկողության արդյունքում լաբորատոր անհամապատասխանության հիմքով արգելվել է ՀՀ ներմուծել ավելի քան 70 տոննա վտանգավոր թռչնամիս։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Արգելվել է ՀՀ ներմուծել Բրազիլիայից թռչնամիս՝ 69900 կգ, որից 44400 կգ-ը պարունակել է լիստերիա (Listeria monocytogenes) բակտերիաներ, իսկ 25500 կգ-ը՝ ախտածին մանրէներ, այդ թվում` սալմոնելաներ ցուցանիշով։
ՍԱՏՄ-ն պաղեցված թռչնամսի որոշ տեսակներում հայտնաբերել է անհամապատասխանություններ
Արգելվել է նաև Վրաստանից 505,2 կգ թռչնամսի ներմուծումը։ Այն պարունակել է ախտածին մանրէներ, այդ թվում` սալմոնելաներ ցուցանիշով։
Բացի այդ, փաստաթղթային անհամապատասխանության հիմքով արգելվել է ՀՀ ներմուծել Վրաստանից (ծագման երկիրը՝ Ֆրանսիա) 15 կգ կաղնու տաշեղներ՝ գինեգործության մեջ օգտագործելու համար։
Ուղիղ մեկ տարի հետո Հայաստանում թռչնամսի արտադրությունը գրավիչ կդառնա. նախարար