ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կմասնակցի Իլյա Ցիմբալարի հիշատակին նվիրված խաղին: Հայ ֆուտբոլիստն այդ մասին հայտնել է «Սպորտ-Էքսպրես»–ին։
«Այո՛, ես կմասնակցեմ հանդիպմանը»,- ռուսական լրատվամիջոցին ասել է Օզբիլիսը:
Աշխարհի հավաքականի և «Սպարտակի» լեգենդների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին և նվիրված կլինի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Իլյա Ցիմբալարի հիշատակին, որը մահացել է 2013 թվականի դեկտեմբերի 28-ին:
Նշենք, որ Արաս Օզբիլիսը «Սպարտակում» խաղացել է 2013-2015 թվականներին: Նա «կարմիր-սպիտակների» կազմում 35 հանդիպում է անցկացրել և 3 գոլի հեղինակ դարձել: