ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Կիև

Էնթոնի Բլինկեն
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել էր մեկնաբանել նախորոք տարածված տեղեկությունը այցի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պաշտոնական այցով ժամանել է Կիև, գրում է «Եվրոպական ճշմարտություն» պարբերականը։
Բլինկենի՝ Ուկրաինա ժամանելու հնարավորության մասին ԶԼՄ-ները ոչ պաշտոնապես իմացել են դեռ նախօրեին, սակայն ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել էր մեկնաբանել այդ տեղեկությունը:
«Պաշտոնական այցով Կիև է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ երթևեկությունը Կիևի կենտրոնում արգելափակվել է։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ինչպես սպասվում է, կհայտարարի Ուկրաինային ավելի քան մեկ միլիարդ դոլարի նոր օգնության մասին, հայտնում է CNN հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյային: