ԱՄՆ-ի հետ զորավարժություն անցկացնելու Երևանի ծրագիրը զգուշավորություն է առաջացնում. Պեսկով

Դմիտրի Պեսկով
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը խորապես վերլուծելու և հետևելու է հայ-ամերիկյան զորավարժությունների հետ կապված իրավիճակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հայ-ամերիկյան զորավարժությունները զգոնություն են առաջացնում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Անշուշտ, դա զգուշավորություն է առաջացնում, հատկապես՝ ներկա իրավիճակում», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը պատասխանելով համապատասխան հարցին:
Նա ավելացրել է, որ Ռուսաստանը խորապես վերլուծելու և հետևելու է Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժությունների հետ կապված իրավիճակին:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն։