ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Աֆղանստանի զինվորականների և Պակիստանի սահմանապահ զորքերի միջև սահմանային բախումներ են սկսվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ականատեսներին։
Նրանց խոսքով՝ մարտերը սկսվել են Թորխամի անցակետի տարածքում, որտեղ կրակոցներ են լսվել։
Միջադեպի պատճառով հազարավոր խաղաղ բնակիչներ արգելափակված են։ Սահմանի երկու կողմի խաղաղ բնակիչներն էլ լքում են իրենց տները և փորձում հեռանալ վտանգավոր գոտուց։
Թորխամի անցակետը Պակիստանի և Աֆղանստանի միջև առևտրային և տարանցիկ երեք առանցքային ուղիներից մեկն է: Իսլամաբադը օգտագործում է Թորխամի անցակետը իր առևտրային ապրանքները Կենտրոնական Ասիա առաքելու համար: