Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից

Վիկտոր Բիյագով
Թե ով կզբաղեցնի ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը, առայժմ հայտնի չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վիկտոր Բիյագովին հետ է կանչել ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Խաչատուրյանի մյուս երկու հրամանագրերով Բիյագովը նշանակվել է Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա)։
Նշենք, որ 2018 թվականի հոկտեմբերից այդ պաշտոնները զբաղեցնում էր Տիգրան Բալայանը։ ՀՀ նախագահի հրամանագրով Բալայանը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)։
Հիշեցնենք` Վիկտոր Բիյագովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ էր նշանակվել 2018 թվականին։ Մինչ այդ` 2014-18 թվականներին, նա Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։
ՀՀ նախագահը դեսպաններից 3-ին հետ է կանչել և նոր նշանակումներ արել