ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Եվրո–2024–ի ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները: Տեղեկությունը հայտնում է ՈւԵՖԱ-ն։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դանիելե Օրսատոն։ Նրան կօգնեն եզրային մրցավարներ Չիրո Կարբոնեն և Ալեսանդրո Ջիալատինին։ Չորրորդ մրցավարը Անտոնիո Ռապուանոն է։
Թուրքիայի և Հայաստանի հավաքականների միջև Եվրո-2024-ի որակավորման փուլի հինգերորդ տուրի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին Էսքիշեհիր քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
Սեպտեմբերի 11-ին Ալեքսանդր Պետրակովի սաները Երևանում կհյուրընկալեն Խորվաթիայի հավաքականին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք ընտրական հանդիպում է անցկացրել` Երևանում պարտվել է Թուրքիային (1:2), բայց հետո երկու հաղթանակ տարել Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) նկատմամբ: Երեք խաղից հետո Հայաստանը 6 միավորով երկրորդ տեղն է զբաղեցնում խմբում։ Խմբի ֆավորիտը Խորվաթիայի հավաքականն է, որն ունի 4 միավոր և մեկ խաղ պակաս է անցկացրել։