Սահմանամերձ Շուռնուխում նոր թաղամասի շինարարությունը հետաձգվել է մինչև 2023 թ. վերջ

Շուռնուխ
Միաժամանակ նախատեսվում է ավարտին հասցնել նոր ջրագծի շինարարությունը. գյուղում ջրի սուր պակաս է զգացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանին սահմանակից Սյունիքի Շուռնուխ գյուղում նոր թաղամասի շինարարությունը հետաձգվել է մինչև 2023 թվականի վերջ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։
«Բնակելի թաղամասի 13 տների շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2023 թվականի տարեվերջ։ Միաժամանակ կավարտվի ջրագծի կառուցումը։ Ջուրը թաղամաս կհասցվի շուրջ 3 կմ հեռավորության վրա գտնվող նոր ջրաղբյուրից»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ կատարվել է շինարարական աշխատանքների 80-ը։
Նշենք, որ նոր թաղամասի կառուցման ժամկետը հետաձգվում է արդեն 5-րդ անգամ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 22–ին գրել էինք, որ Շուռնուխ գյուղում նոր թաղամասի շինարարությունը հերթական անգամ հետաձգվում է, բայց բնակիչներին մտահոգողը միայն դա չէ. տները շահագործման հանձնելու պահին կմնան առանց խմելու ջրի: Օգստոսի 19–ին Շուռնուխ էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու անձամբ համոզվել, որ թաղամասը պատրաստ չէ։
Այս տարվա հուլիսին էլ գրել էինք, որ ՀՀ իշխանությունները 4-րդ անգամ խախտել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում նոր թաղամասի կառուցման ժամկետները։ Ի սկզբանե նախատեսվում էր 13 տուն հանձնել 2021 թ. վերջին:
Քաղաքաշինության կոմիտեից հայտնել էին, որ նոր թաղամասի տների հանձնման ժամկետ է սահմանվել 2023 թ. օգոստոսի 15-ը: Բայց դա էլ տեղի չունեցավ:
Հարևանների տանն ենք լողանում. Շուռնուխի բնակիչները սպասում են նոր տների կառուցմանը