ՌԴ ՀՕՊ-ը Մոսկվայի ուղղությամբ թռչող ԱԹՍ է ոչնչացրել, տուժածներ չկան. Մոսկվայի քաղաքապետ

Մոսկվա
Անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Կոնակովսկի շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ Տվերի մարզի Զավիդովո շրջանում ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող ԱԹՍ են ոչնչացրել: Տեղեկությունը հայտնում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ գիշերը ՀՕՊ ուժերը Կալուգայի շրջանում և մերձմոսկովյան Իստրինսկի շրջանում անօդաչու թռչող սարքեր են ոչնչացրել, որոնք փորձել են գրոհել Մոսկվայի վրա, նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել, բեկորների ընկնելու հետևանքով կենցաղային օբյեկտ է վնասվել:
«ՀՕՊ ուժերը ևս մեկ ԱԹՍ են ոչնչացրել Տվերի մարզում՝ Զավիդովո շրջանում, այն թռչում էր Մոսկվայի ուղղությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ և ավերածություններ չկան: Դեպքի վայր են մեկնել արտակարգ ծառայությունները»,- Telegram–ում գրել է Սոբյանինը։
Տվերի մարզի կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱԹՍ-ն ոչնչացվել է Կոնակովսկի շրջանում։ Մարզպետ Իգոր Ռուդենյան մարզային գերատեսչություններին հանձնարարել է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նրանց։
ՀՕՊ-ը Բելգորոդի շրջանում ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք է խոցել․ ՌԴ ՊՆ
«Հիշեցնում ենք, որ Տվերի մարզում գործում է անօդաչու օդային սարքերիօգտագործման արգելք՝ անկախ դրանց զանգվածից»,-ընդգծել են մարզի իշխանությունները
ԱԹՍ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է դրա մասին հայտնել «112» հեռախոսահամարով կամ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության և Տվերի մարզում ՌԴ ՆԳՆ և ԱԴԾ վարչությունների հերթապահ ծառայություններին:
Բրյանսկի շրջանում դրոնների երկու հարձակում է ճնշվել