«Իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին». Սնուպ Դոգ

Սնուպ Դոգ
Սնուպ Դոգ
Ռեփերը խաղաղություն է մաղթել հայ ժողովրդին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ճանաչված ռեփեր Սնուպ Դոգը հայաստանյան համերգից առաջ դիմել է հայ ժողովրդին։ Նա գրառում է արել ինստագրամյան էջում։
«Իմ սիրելի հայեր, մտքով ձեզ հետ եմ ու իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին։ Խաղաղություն, սեր ու ուժ եմ մաղթում բոլորին։ Գալիս եմ, կհանդիպենք սեպտեմբերի 23-ին»,– գրել է նա։
Հիշեցնենք` Սնուպ Դոգի համերգը կկայանա «Հրազդան» մարզադաշտում։ Կազմակերպիչը «Դոպինգ Սփեյս» ընկերությունն է։ Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը կազմակերպությանը 2,318,596.8 հազար դրամ է հատկացրել։