Փրկարարները որոնում են անհետ կորածներին։ Որոնողական աշխատանքներին ներգրավված են ուղղաթիռներ։Առնվազն հինգ մարդ անհետ կորել է Թուրքիայի արևմուտքում գտնվող Քըրքլարելի նահանգում՝ հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղից։ Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները։
«Հորդառատ անձրևների հետևանքով նահանգում ջրհեղեղներ են։ Հեղեղվել է նաև զբոսաշրջային ճամբարը իր տնակներով։ Նախնական տվյալներով ՝ անհետ կորել է հինգ մարդ, այդ թվում ՝ մեկ երեխա», - սոցցանցում գրել է Դեմիրքյոյի քաղաքապետ Ռեջեփ Գյունը։
Նրա խոսքով՝ փրկարարները անհայտ կորածներին փնտրում են ինչպես ցամաքում, այնպես էլ ուղղաթիռներով։