ՀԱՊԿ երկրների փրկարարները զորավարժություններ կանցկացնեն 2024 թվականին Ղազախստանում

Արխիվային լուսանկար
Մինսկում անցկացվել է ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը փրկարար գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ երկրների փրկարարական գերատեսչությունների ստորաբաժանումների «Ժայռ» զորավարժությունը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին Ղազախստանում: ՏեղեկությունըՄինսկում լրագրողներին հայտնել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարար ՍիրիմՇարիպխանովը։
«Մենք կաշխատենք, որ ցուցադրենք հրշեջ-փրկարարների պրոֆեսիոնալիզմը։ Գործողություններն իսկապես ժայռերի վրա են, քանի որ մեր զորավարժությունները նախատեսված են «Աստանայի ժայռային քաղաքում» (ուսումնամարզական զորավարժարան-խմբ.)», – ասել է նա։
Նա ընդգծել է, որ Ղազախստանն արդեն գաղափարներ ունի, թե ինչպես հաջորդ տարի անցկացնել ՀԱՊԿ երկրների փրկարարական ստորաբաժանումների վարժանքները:
Նշենք, որ Մինսկում ընթանում է ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը փրկարար գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: ՀԱՊԿ երկրների փրկարարներն երեկ Բորիսովի մոտակայքում (Մինսկի մարզ) զորավարժարանում «Ժայռ-2023» զորավարժությունների ընթացքում համատեղ արձագանքել են ճառագայթային վթարների, ինչպես նաև այլ արտակարգ իրավիճակների, այդ թվում՝ դիվերսիաների հետևանքով առաջացած իրավիճակներին: