Հաղթանակի օրը մայիսի 8 չի տեղափոխվի. Վրաստանի խորհրդարանը չի պաշտպանել նախաձեռնությունը

Փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ էր 76 պատգամավորի համաձայնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ չեն պաշտպանել ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդիայի օրենսդրական նախաձեռնությունը՝ հանրապետությունում ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը մայիսի 9-ից մայիսի 8 տեղափոխելու մասին: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Քվեարկության արդյունքների համաձայն՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելուն կողմ է քվեարկել 20 պատգամավոր, դեմ՝ 4-ը: Փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ էր 76 պատգամավորների համաձայնությունը։
Վրաստանը «կշտացել» է Արևմուտքի խոստումներից և ուզում է վերադառնալ ԱՊՀ շուկաներ. Լուկաշենկո
Ակուբարդիան նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ անհրաժեշտ է ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը նշել Եվրոպայի, ոչ թե Ռուսաստանի հետ: Նրա խոսքով՝ օրինագիծը չի արգելում վետերաններին և այլ մարդկանց մայիսի 9-ը նշել և այդ օրը հուշահամալիր այցելել, սակայն պաշտոնական հանգստյան օրը պետք է լինի ամսի 8-ը:
Իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորները, օրինագծի քննարկման ժամանակ հարցեր ուղղելով նախաձեռնողին, քննադատել են օրինագիծը՝ հայտարարելով, որ այն կծառայի հասարակության պառակտմանը, որը սովոր է նշել մայիսի 9-ի տոնը: Նաև, նրանց կարծիքով, անհեթեթ է այժմ քննարկել, թե ինչ ժամանակ է եղել ժամացույցի վրա, երբ ստորագրվել է կապիտուլյացիայի մասին պայմանագիրը, և ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը պետք է շարունակել պաշտոնապես նշել մայիսի 9-ին։
Արևմուտքը կձգտի Վրաստանին ճնշելու միջոցներ ստեղծել` նրան դրդելով հակառուսական քայլերի
Հայրենական մեծ պատերազմի ճակատներում կռվել են Վրաստանի ավելի քան 700 հազար բնակիչ։ Վերջին տվյալներով՝ երկրում ապրում է 114 վետերան։ Հանրապետությունում մայիսի 9-ը պաշտոնապես կոչվում է ֆաշիզմի դեմ հաղթանակի օր։ Այդ օրը ոչ աշխատանքային է: