Երևանը ռուսաստանցիների կողմից աշնանային հանգստի ամենապահանջված ուղղությունների ցանկում է

Հանրապետության հրապարակ
Լավագույն տասնյակում են Փարիզը, Անթալիան, Բանգկոկը, Մինսկը, Թբիլիսին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Երևանն ընդգրկվել է ռուսաստանցիների աշնանային հանգստի համար ամենապահանջված ուղղությունների ցանկում։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «OneTwoTrip»-ի վերլուծաբանների հետազոտությունը:
«Արտերկրի ուղղություններից առավել մեծ պահանջարկ ունեն Ստամբուլը (բոլոր արտասահմանյան պատվերների 10,2%-ը) և Երևանը (4,5%): Լավագույն հնգյակում են նաև Դուբայը (2,8%), Փարիզը (2,5%) և Հռոմը (2,4%): Պատվերների ևս 2,1%-ը եղել է դեպի Բանգկոկ, 2%-ը՝ Ռիմինի, 1,6%-ը՝ Թբիլիսի, 1,5-ական տոկոս՝ դեպի Մինսկ և Անթալիա»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զգալիորեն աճել է Երևանի պահանջարկը, ամրագրումների թիվը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 45,2%-ով։ Աշնանային հանգստի համար ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների հնգյակում են նաև Հռոմը, որտեղ 2023 թվականի աշնանը ամրագրումների թիվն աճել է 33,3%-ով, Փարիզը (31,2%-ով), Բանգկոկը (40%-ով)։
Մինսկի և Անթալիայի հյուրանոցներում ամրագրումները պահանջարկը պակասել է համապատասխանաբար 63,4%-ով և 37,5%-ով:
Հիշեցնենք, որ 2023 թվականի առաջին յոթ ամիսներին Հայաստան է այցելել 1 մլն 26 հազար զբոսաշրջիկ։ Ամենաշատ ակտիվությունը գրանցվել է այս տարվա հուլիսին՝ 255 706 այցելություն, իսկ ամենացածրը՝ փետրվարին՝ 130 588։ Նշված ժամանակահատվածում ամենից շատ զբոսաշրջիկներ են ժամանել Ռուսաստանից՝ 51% (644 հազար), Վրաստանից՝ 11% (138 հազար) և Իրանից՝ 6%: Առաջատարների քառյակում է նաև ԱՄՆ-ն՝ 2 տոկոս (27,6 հազար):
Այլ կերպ հնչող Երևանը. ի՞նչ մշակույթ են բերել ռելոկանտ փողոցային երաժիշտները