ԵԱՏՄ–ում հունվար-հուլիսին անասնաբուծական արտադրանքի ծավալներն աճել են, Հայաստանում՝ նվազել

Հայաստանում մսի արտադրությունը հունվար–հուլիսին կազմել է 35,8 հազար տոննա (2022 թ. հունվար-հուլիսի նկատմամբ ՝ –4 տոկոս), կաթինը՝ 344,5 հազար տոննա (–5,2 տոկոս), ձվինը՝ 420,6 մլն հատ (–3,3 տոկոս)։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում 2023 թ. հունվար-հուլիս ամիսներին աճել է անասնաբուծական արտադրանքի հիմնական տեսակների ծավալները։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության բաժինը՝ վկայակոչելով ազգային վիճակագրական տվյալները։
ԵԱՏՄ-ում կթույլատրեն ուժեղ ցավազրող և հանգստացնող 14 նոր դեղամիջոցների ներմուծումը
Մսի (այդ թվում` թռչնամսի) արտադրությունը կազմել է 35,8 հազար տոննա կամ 4%–ով պակաս, քան 2022 թ. նույն ժամանակահատվածում (հունվար–հուլիս)։ Կաթի արտադրությունը կազմել է 344,5 հազար տոննա կամ 5.2%–ով պակաս, ձվի արտադրությունը՝ 420,6 մլն հատ կամ 3,3%–ով պակաս:
Ընդհանուր առմամբ` ԵԱՏՄ–ում մսի արտադրությունը կազմել է 11 մլն 232,6 հազար տոննա կամ 2,4 տոկոսով ավելի քան 2022 թ. հունվար-հուլիսին, կաթինը՝ 30 մլն 85,6 տոննա կամ 3,2 տոկոսով ավելի, ձվինը՝ 33 մլրդ 107,5 մլն հատ կամ 1,6 տոկոսով ավելի։
ԵԱՏՄ–ում առաջինը. տնտեսագետը մեկնաբանում է ՀՀ–ում միջին աշխատավարձի կտրուկ աճի պատճառները